15:48 , 10 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում «արքայական ակումբ»-ում առկա բարձր մրցակցությունը: Մեքսիկացի ֆուտբոլիստն ավելի վաղ նշել է, որ հուսով է տեղ զբաղեցնել մադրիդյան գրանդի հիմնական կազմում:
«Ես ուրախ եմ, որ հիմանական կազմում տեղ զբաղեցնելու համար մրցակցելու եմ Կարիմ Բենզեմայի հետ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ստիպված եղել մրցակցել Բերբատովի, Ռունիի և վան Պերսիի հետ:
Պետք է ասեմ, որ ինձ դուր չեն գալիս համեմատությունները: Յուրաքանչյուր ինչ-որ նոր բան է բերում իր թիմ: Բենզեման գոլեր է խփում և բազմաթիվ գոլային փոխանցումներ կատարում: Նրա դեպքում խոսք է գնում բազմակողմանի ֆուտբոլիստի մասին»,- Marca-ն մեջբերում է Էրնանդեսի խոսքերը: