11 հետաքրքիր փաստ փողերի մասին


15:38 , 10 սեպտեմբեր, 2014

Деньги-Интересные факты1. Ամեն տարի ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգան գնում է 150 մատանի՝ հաղթողներին ու պարտվողներին պարգևատրելու համար: Դրանցից յուրաքանչյուրն արժի 5000 դոլար, իսկ ընդհանուր գինը կազմում է 750.000 դոլար:

2. Ուորեն Բաֆֆեթը մի անգամ 100,000 դոլար է վճարել՝ բարեգործական մի միջոցառմանը մասնակցող Թայգեր Վուդսի փոխադրման համար:

3. 2005 թվականին 19,000 դոլարով վաճառվել է Նապոլեոնի ատամը, իսկ 2006 թվականին 25000 դոլարով վաճառել են Ուիլիամ Շատների երիկամի քարը:

4. Rolling Stones խումբը շուրջ կես միլիարդ դոլար փող է վաստակել՝ համերգային գործունեությամբ:

5. Պենտագոնի բյուջեն 2008 թվականին կազմեց 439 միլարդ դոլար: Այսինքն, յուրաքանչյուր վայրկյան Պենտագոնը ծախսում էր գրեթե 14000 դոլար:

6. 1987 թվականին Չարլի Չափլինի կաթսան ու փայտիկը վաճառվեց 150.000 դոլարով:

7. 1965 թվականին ընկերությունների ղեկավարները միջինում 44 անգամ ավելի շատ էին վաստակում, քան իրենց աշխատակիցները, 1999 թվականին՝ 419 անգամ, իսկ արդի տվյալները բացակայում են:

8. 2006 թվականին իր Confessions տուրի ժամանակ, Մադոննան օգտագործում էր երկու տոննայանոց ապակե գունդ, որը պատված էր 2 միլլիոն դոլար ընդհանուր արժողությամբ Սվարովսկու բյուրեղներով:

9. 1988 թվականին Մայք Թայսոնն ընդամենը 91 վայրկյանում աշխատեց 20 միլիոն դոլար՝ նոկաուտի ենթարկելով Մայքլ Սփինքսին:

10. Պաբլո Պիկասոյի աշխատանքները տարբեր աճուրդներում 1.2 միլիարդ գումար են հավաքել:

11. Բիլլ Գեյթսն ավելի շատ փող ունի, քան ԱՄՆ-ի 114 միլիոն աղքատները՝ միասին վերցված: