14:51 , 10 սեպտեմբեր, 2014
Մարան 1996 թ.-ին թողարկված «Մաթիլդա» կինոնկարի գլխավոր հերոսուհին է: Նախքան այս կինոնկարը Մարան արդեն հասցրել էր որոշակի ճանաչում ձեռք բերել: 1993 թ.-ին նա նկարահանվել է «Միսիս Դաութֆայր» կինոնկարում, իսկ 1994 թ.-ին՝ «Հրաշք 34-րդ փողոցի վրա» կինոնկարի ռիմեյքում: «Մաթիլդայի» թողարկումից մի քանի տարի անց Մարան հրաժարվեց պրոֆեսիոնալ կինոդերասանուհու կարիերայից, թեպետ մինչ օրս դերասանությունը նրա հոբբին է: Ներկայումս Մարան լրջորեն զբաղվում է գրական գործունեությամբ:

Դերասան Դևին Ռետրեյը 1990 թ.-ին թողարկված «Տանը մենակ» կինոնկարում խաղում էր գլխավոր հերոոսի ավագ եղբոր դերը: Այս դերից հետո Դևինը այլևս երբեք աստեղային ժամ չի ունեցել: Նա շարունակում է իր դերասանական կարիերան, սակայն նրան միայն երկրորդական փոքրիկ դերեր են բաժին ընկնում տարբեր հեռուստաշոուներում:

Ինչպե՞ս կարելի էր երբևէ մոռանալ Դարթ Վեյդերին «Աստղային պատերազմներ. Էպիզոդ I. Թաքնված սպառնալիք» կինոնկարի այս դերասանին: «Աստղային պատերազմներ» կինոնկարից հետո՝ 1996 թ.-ին, նա Առնոլդ Շվարցենեգերի հետ գլխավոր դերում հանդես եկավ «Ամանորյա նվեր» կինոնկարում:

Բրեդլի Փիրսը հայտնի է «Ջումանջի» կինոնկարից: Այդ կինոնկարից հետո նա առանձնապես ակտիվ դերասանական գործունեությամբ չի զբաղվել: Փոխարենը նա հանդես է եկել իբրև կրկնօրինակող «Ոզնի Սոնիկում» և «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմում: Ներկայումս Փիրսը լքել է Հոլիվուդը և զբաղվում է իր երկու երեխաների դաստիարակությամբ:

«Կապիտան Կեռ» կինոնկարում դեռևս մանուկ Ամբեր Սքոթը հանդես էր գալիս Ռոբին Ուիլյամսի դստեր դերում: Օսկարի 64-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ամբեր Սքոթը երգեց կինոնկարում հնչող «When Youre Alone» (թարգմանաբար՝ Երբ դու մենակ ես) երգը: Թվում էր, թե այս փոքրիկ աղջնակին փայլուն դերասանական կարիերա է սպասում, սակայն նա չքվեց կինոէկրաններից և այլևս չի զբաղվում պրոֆեսիոնալ դերասանական գործունեությամբ :