«Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվում է


21:25 , 31 օգոստոս, 2012

Օրվա լուրերի մեջ չնակետեցինք ևս մեկ վատ լուր, Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Արամ Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը:Միաժամանակ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա արգասաբեր համագործակցության համար:
Իսկ թե ինչ է սպասվում այդ համալսարանի ուսանողներին, ապա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Բոլոր հարցերով ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհականմասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62: (News.am)