Տղամարդուն բռի մեջ պահելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ինքդ քեզ տիրապետել. Միննա Թոմաս Անտրիմ (ցիտատներ)


14:00 , 10 սեպտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Տղամարդուն բռի մեջ պահելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ինքդ քեզ տիրապետել. Միննա Թոմաս Անտրիմ (ցիտատներ)

Միննա Թոմաս Անտրիմը ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 13-ին: Եղել է XIX-րդ դարավերջի և XX-րդ դարասկզբի ամերիկացի կին գրող: Նրա ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ էին զբաղեցնում տղամարդու և կնոջ հարաբերությունները: Գեղարվեստական ստեղծագործություններում Անտրիմը բացահայտում է ոչ միայն արձակագրի, այլև դիպուկ աֆորիստի տաղանդը: Միննա Անտրիմը մահացել է 1950 թվականին:

1. Հիմարները հղփանում են հաճույքներով, ապա բողոքում են բարոյական բղկոցից:

2. Նա, ով իսկապես իրեն ճանաչում է, իմաստուն է, իսկ նա, ով իսկապես ճանաչում է հարևանին, հանճար է:

3. Անպաճույճ դեմքը և վատ կազմվածքը շատ կանանց են օգնել դրախտ ընկնել:

4. Տղամարդուն բռի մեջ պահելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ինքդ քեզ տիրապետել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ