21:11 , 31 օգոստոս, 2012
Մարդիկ, հայեր, ազգ: Կան բաներ, որոնց համար մենք պայքարում ենք իրար դեմ, պայքարում ենք ամեն մեկս հանուն մեր ճշմարտության: Ես ամեն ինչ էլ կարող եմ ընդունել, բայց չի կարելի շարունակել իրար դեմ պայքարել , եթե թշնամին մեկն է: Այստեղ չպետք է լինեն ընդդիմադիրներ ու իշխանամետներ, չպետք է լինեն հավատացյալներ ու անհավատներ, չպետք է լինեն հայրենասերներ և հայրենիքը լքածները: Սա մեր բոլորիս խնդիրն է: Այստեղ մենք բոլորս դառնում ենք մի ամբողջություն՝ մի բռունցք, որը միայն ամբողջական աշխատելու դեպքում կարող է հակահարված տալ: Ի՞նչ կարող ենք մենք անել:Ոչ շատ, բայց կարող ենք: Մեր գլխավոր նպատակը այս պահին ճիշտ ինֆորմացիայի տարածումն է: Արդեն բազմաթիվ տեղական և միջազգային լրատվամիջոցներ սկսեցին գրել այսօրվա իրադարձությունների մասին: Օգնենք նրանց, ճիշտ տեղեկատվությունը տարածենք: Լավ անգլերենի տիրապետողները թող անցնեն այս հղումով ու գրեն իրականության մասին, թե ինչպես է ամեն ինչ եղել, և թե ինչ է իրականում կատարվել Ղարաբաղում: http://abcnews.go.com/International/wireStory/azerbaijan-pardons-frees-convicted-killer-17125615#.UEDszdbiYf7 : Ռուսերեն իմացողները թող փնտրեն նյութեր ռուսերենով և շարունակեն տարածել իրականում կատարվածը: Ուրիշ օտար լեզունեի տիրապետողները թող փնտրեն որոնողական համակարգերում նյութին վերաբերվող հոդվածներ և մեկնաբանություններում գրեն , թե ինչ է իրականում եղել: Անպայման հավանեք այս էջըhttp://www.facebook.com/Gourgen.Margaryan : Եթե ընկերներիս մեջ մարդիկ կան սփյուռքից, խնդրում եմ համախմբել Ձեր ուժերը: Պետք է տարբեր երկրներում հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ կատարել հավաքներ, բողոքի ցույցեր: Այս պահին կարևորը, միասնությունն է, որ մեր հնարավորությունները ուղղվեն մի ուղղությամբ, հակառակ դեպքում արդյունավետ չի լինի: Պետք է, գոնե մեր հնարավորության սահմաններում, գոնե ինտերնետային տիրույթում ինչ-որ բան անենք: Պետք է միասին լինենք: Շնորհակալություն: