Հարց իրավաբանին. օրինական են արդյո՞ք փողոցներում անցկացվող բարեգործական դրամահավաքները


16:00 , 10 սեպտեմբեր, 2014

Հարց

Փողոցում զբոսնելիս ինձ հաճախ են մոտենում դեռահասներ ու երիտասարդներ և, ներկայանալով այս կամ այն բարեգործական հիմնադրամի անունից, գումար են խնդրում: Ուզում եմ իմանալ արդյո՞ք դա օրինական է:

Պատասխան

Այո, օրինական է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի սահմանումերի համաձայն՝ մոտեցող դեռահասներն ու երիտասարդները բարեգործության մասնակից կամավորներ են, ովքեր բարեգործության նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներներով պետական գրանցման ենթարկված հիմնադրամները ամեն տարի իրենց գույքի օգտագործման հաշվետվություն են ներկայացնում ԶԼՄ-ներով: Իհարկե, այդ պահին տեխնիկապես դժվար կլինի պարզել բարեգործական հիմնադրամն իրականում գոյություն ունի (բացառությամբ՝ հենց այդ պահին ինտերնետով փնտրելու դեպքերի) և տվյալ բարեգործական ծրագիրն իրականացվում է թե՝ ոչ, բայց այն քաղաքացիներին, ովքեր պարբերաբար հանգանակություններ են կատարում նման ծրագերի համար կարող են նախապես տեղեկանալ բարեգործական հիմնադրամների ցանկին: Մյուս բոլոր դեպքերում, անձնական վստահության խնդիր է և քաղաքացիներն իրենք են որոշում՝ կատարել կամ չկատարել հանգանակություն:

Մարինե Ֆարմանյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: