11:42 , 10 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է asbarez.com-ը՝ հղում անելով թուրքական «Սաբահ» թերթին, այս մասին պապն ասել է Վատիկանում Թուրքիայի դեսպան Քենան Գյուրսոյի հետ հանդիպման ընթացքում։
Վատիկանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքիայի դեսպանին Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նոյեմբերի 29-ին Թուրքիա նախատեսվող այցից հետո ինքն ակնկալում է այցելել նաև Հայաստան: Թուրքիա այցի ընթացքում նա կոչ է անելու վերջ տալ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների սպանություններին, հատկապես Իրաքում և Սիրիայում։
Ֆրանցիսկոս պապը Թուրքիա էր հրավիրվել ամռանը՝ Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսի կողմից՝ վերջինիս վատիկանյան այցի ժամանակ։