Հնէաբանները 170 տարի առաջ անհետացած նավ են հայտնաբերել


11:16 , 10 սեպտեմբեր, 2014

Վերջերս հայտնաբերվել է բրիտանական նավերից մեկը,  որը մոտ 170 տարի առաջ անհետացել էր Արկտիկայում Հյուսիսարևմտյան անցուղու որոնումների ժամանակ: Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետը: Այս բացահայտումը կարող է լույս սփռել պատմության մեծագույն գաղտնիքներից մեկի վրա:

Hms-erebus-and-terror-01

HMS Erebus և HMS Terror նավերը վերջին անգամ նշմարվել են 1840 թ.-ին: Դրանք երկար տարիներ համարվել են նավաշինության գոհարները, և դրանց մասին գրվել են բանաստեղծություններ, երգեր ու վեպեր: Վարչապետ Սթիվեն Հարփերի աշխատակազմից հայտնել են, որ շաբաթ օրը հեռակառավարվող ստորջրյա փոխադրամիջոցի օգնությամբ հայտնաբերվել է այդ նավերից մեկը: Զարմանալիորեն նավը բավականին լավ է պահպանվել: Հարփերն ասել է, որ պարզ չէ, թե դա երկու նավերից որն է:   

Franklin Ship

Նավի ստորջրյա նկարը

Հարփերն ասել է, որ այս բացահայտման շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ինչ է պատահել նավի կապիտան Ջոն Ֆրանկլինի և նավի՝ մոտ 128 մարդուց բաղկացած անձնակազմի հետ: 1800-ականներին բրիտանացիների ու ամերիկացիների կողմից անցկացված որոնողական աշխատանքները այդպես էլ արդյունք չտվեցին: Դեռ ավելին, որոնելու մեկնած արշավախմբերից շատերը ևս դժբախտ պատահարի զոհ դարձան: 2008 թ.-ին Կանադան հայտարարեց որոնողական աշխատանքները վերսկսելու մասին, և Հարփերի կառավարությունը միլիոնավոր դոլարներ ծախսեց որոնողական աշխատանքների  վրա, և անգամ վարչապետն ինքը մասնակցեց դրանց: Փաստորեն, որոնողական աշխատանքների վերսկսումը նավերի անհետացումից տասնամյակներ անց հանգեցրեց սպասված արդյունքին: Հնէաբանական հետազոտությունները մինչ օրս էլ շարունակվում են: