Սաֆարովի ներման հրամանագրով Ալիևը ստորագրեց ԼՂՀ գոյության իրավունքը Ադրբեջանի սահմաններից դուրս


20:53 , 31 օգոստոս, 2012

Ադրբեջանի նախագահի՝ իր երկրի ներքին սպառման համար կատարած չլսված PR հնարքը ավերիչ երկրաշարժի էֆեկտ կունենա այդ ցեղախմբի արտաքին հարաբերությունների վրա: Սաֆարովի ներման հրամանագրով Ալիևը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքը Ադրբեջանի սահմաններից դուրս: Այսուհետ ինչպես կարող են պետական մակարդակով երաշխավորել արցախահայության ֆիզակական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում այն դեպքում, երբ նույնիսկ Ադրբեջանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հունգարիայի տարածքում սեփական երկրի քարոզչությունից բթացած դուսպրծուկը կացնահարում է քնած հայ սպային և հերոսացվում իր ցեղակիցների կողմից... Ավելին, հայկական կողմի հետ բանակցություններին զուգահեռ Ալիևը ուղիներ է որոնում հայ սպային սպանած տականքին էքստրադիցիայի ենթարկելու և ներում շնորհելու համար:
Այժմ արդեն հայ դիվանագիտությունը պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ ՛տարածքային ամբողջականություն կոչվող եզրը չի կարող հիմնաքարային լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, քանի որ Ադրբեջանի տարածքում հայատյացությունը և հայ սպանելը խրախուսվում է պետական մակարդակով, և այդ պայմաններում ոչ մի հայ երբևիցե չի կարող ապրել այդ պետության սահմաններից ներս:
Ինչ վերաբերում է ազատ արձակված բաշիբոզուկին, ապա վստահ եմ, որ նա իր բնական մահով չի սատկելու...

 Վարուժան Բաբաջանյան
31.08.2012թ.