Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր


10:54 , 10 սեպտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվելու է Ջ. Վերդի «Աիդա» օպերա` 4 գործողությամբ:  

Սկիզբը`19։00-ին:
 
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթ է ունենալու դաշնակահարուհի  Լիլիթ Արտեմյանը:  Հնչելու են դաշնամուրային երաժշտության գոհարներ:
Սկիզբը՝ 20:00-ին: 
 
Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու երիտասարդ դաշնակահարուհի Մարիաննա Ուզանկիչյանը: Ծրագրում՝  
Բեթհովեն,  Շուման,  Շոպեն,  Ռախմանինով:
Սկիզբը՝  19:00-ին: 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է «Վենետիկի բարիքները՝ Սերգեյ Փարաջանովին» խորագրով ցուցահանդես: Ռուսաստանի հայ նկարիչ, ռեժիսոր և բանաստեղծ Տատյանա Դանիելյանցը կներկայացնի իր նախագիծը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին: Նախագիծը կստեղծի կամուրջ Հայաստանի և Իտալիայի, Երևանի և Վենետիկի միջև: Ներկայացված կլինեն կոլաժներ՝ պատրաստաժ վենետիկյան ապակուց և գործվածքներից, ինչպես նաև լուսանկարներ:
Սկիզբը՝ 18:00-ին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ