10:18 , 10 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Եզդիների խումբը, որոնց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պահում էին Իրաքի հյուսիսում գրավված Թել-Աֆար քաղաքի բանտերում, գերությունից փախել են և կարողացել հասնել տեղի բնակիչների կամավորական խմբերի դիրքերին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իրաքյան ԶԼՄ-ներին:
«Մեզ մոտ 68 մարդ է եկել: Նրանք, օգտվելով Թել-Աֆար շրջանում «Իսլամական պետության» բազաների ուղղությամբ ամերիկյան օդուժի հարվածներից, կարողացել են փախչել: Երկու օր մարդիկ քայլել են առանց ջրի ու սննդի և հասել Մազար Շարիֆ շրջան, որտեղ տեղակայված են մեր դիրքերը»,- պատմել է կամավորական ջոկատների հրամանատարներից մեկը: