Ազատության մեջ գտնող մարդասպանի կացինը հենց այս գիշեր կարող է ադրբեջանցու վիզ կտրել


20:26 , 31 օգոստոս, 2012

Այսօր Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը առերեսվեց մի նոր մարտահրավերի: Իրականում մեր պատմության ընթացքում մենք սրանից շատ ենք ճաշակել՝ պարտության զգացմունք. Ադրբեջանը կարողացավ Ռամիլ Սաֆարովին վերադարձնել որջ:
Իսկ ի՞նչ ենք արել մենք, որ խուսափենք պարտությունից: Կարծում եմ, որ մեր անգործություն է բերել նրան, ինչ ունենք այսօր: Իհա՛րկե, համապատասխան մարմինները և կազմակերպությունները կսկ

սեն ասել, թե գրել ենք, դիմել ենք... Բայց արդյոք արվե՞լ է ամեն անհրաժեշտը, որ հունգարական իշխանությունների մտքով անգամ չանցներ, որ կարելի էր Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանակցել Ադրբեջանի հետ: Կարծում եմ չենք արել:
Եղածը՝ եղած է: Վստահ եմ որ, հիմա ոչ թե կատաղությունից եղունգները կրծելու կամ մազերը փետելու, այլ այս նախադեպից հետևություններ անելու և դասեր սերտելու ժամանակն է: Վստահ եմ նաև, որ պիտի մտածենք, թե ինչպես անել, որ այս իրադարձությունը չհարվածի հայի ոգուն, ինչ անել, որ այս փորձությունից ավելի ամուր ու միասնական դուրս գանք: Թերևս կարելի էր հայ-ադրբեջանական շփման գիծը մի քանի կիլոմետրով տեղափոխել արևելք, մի քանի ազերի վերացնել հունգարական հողում, քանի որ այս երկիրն այլևս ապացուցել է որ իր տարածքում կարելի է անպատժելիորեն մորթել քնած մարդուն: Կարելի էր նաև դիմել միջազգային դատական ինստիտուտների, նոտաներ գրել, և այլն... և կարելի էր անել այս ամենը միասին: Մի բան միայն չի կարելի անել. մատնվել անգործության, հոգնել գործելուց:
Փորձենք նաև գնահատել կատարվածի հետևանքները: Հայստանում, թերևս, հակա-եվրոպական և հակա-հունգարական տրամադրություններ կսկսվեն, կավելանան պարտվողական և լացակումաց արտահայտություները: Սակայն պիտի հասկանանք, որ կարևոր անելիքներ ունենք.
1. Առաջին հերթին պետք է ընկալել, որ պետական մարմիները միայնակ ի զորու չեն լուծել բազմաթիվ խնդիրներ, ուստի հարկավոր է փոխել ԱԳՆ-քաղաքացիական հասարակություն համանգործակցության ինստիտուցիոնալ մոտեցումները՝ այդ համագործակցությունը պետք է դառնա ավելի սերտ և գարծնական:
2. Պետք է ստեղծել ֆինանսական հիմք այն բազմաթիվ նախաձեռնություների համար, որոնք հնչում են այսօր. ի վերջո, հարկավոր է հասկանալ, որ թե՛ միջազգային տարբեր ատյաններում՝ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների անօրեն գործողությունները պատժելուն միտված քայլերը, թե՛ նման իրավիճակներին արձագանքման այլ միջոցները պահանջում են ֆինանսական լուրջ միջոցներ: Դրանք իրեն-իրեն չեն հայտնվի: Մե՛նք պետք է ձևավորենք:
3. Ի վերջո, պետք է նպաստել աստվածային և մարդկային արդարության վերականգնմանը. փառք Աստծո, դրա համար անհրաժեշտ միջոցներ և նախադեպեր շատ ունենք: Ազատության մեջ գտնող մարդասպանը չպետք է հնարավորություն ունենա այլ կյանք խլելու. չէ որ նրա կացինը հենց այս գիշեր կարող է ադրբեջանցու վիզ կտրել: Սա արդեն մեր և ադրբեջանական իրավապաշտպաների մտահոգության առարկան պիտի լինի.....