Սոմնաբուլիզմով տառապող զբոսաշրջիկը Կենտուկի նահանգում ընկել է 20 մետրանոց ժայռից


00:05 , 10 սեպտեմբեր, 2014

pic_51b9db1c672ef0b0e669c3b57ae3c4891in.am-ը գրում է.

Սոմնաբուլիզմով տառապող զբոսաշրջիկը Կենտուկի նահանգում քնած ընկել է 20 մետրանոց ժայռից: Դեպքի վայր ժամանած փրկարարները նրան դուրս բերելու համար չորս ժամ են ծախսել: Բժիշկները նրա մոտ գլխի և վերջույթների վնասվածքներ են հայտնաբերել, հաղորդում է WKYT-ը:

Սեպտեմբերի 8-ին գիշերելու նպատակով զբոսաշրջիկների խումբը ժայռի վրա ճամբար է խփել: Հաջորդ առավոտ ճամբարի բնակիչները նկատել են զբոսաշրջիկի անհետացումը: Փրկարարական աշխատանքները բարդացել են ժայռի ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով:

Փրկարարական ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայրում վտանագավոր տեղերի մասին նշաններ են փակցված: