Մ-21. Հայաստան-Բելառուս`2:1


22:18 , 9 սեպտեմբեր, 2014

E5CaNduRNZEv7ufINvS0e02oN41in.am-ը գրում է.

Այսօր`սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ 2015 թվականի Եվրոպայի Մ-21 առաջնության Հայաստան-Բելառուս ընտրական հանդիպումը:

Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: Խաղի հաշիվը բացվեց 61-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: 10 րոպե անց հանդիպման հաշիվը հավասարեցվեց: 71-րդ րոպեին հաջողության հասավ Ատոն Սարոկան: Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վճռական էին տրամադրված: Խաղի 89-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Հայաստանի ընտրանուն հաղթանակ պարգևեց Դավիթ Հակոբյանը:

Մ21. Հայաստան-Բելառուս`2:1

1:0 Պապիկյան (61´), 1:1 Սարոկա (71´) 2:1 Հակոբյան (89´)