18-ամյա ջիհադիստուհին սպառնացել է «ցցին հանել» Մեծ Բրիտանիայի վարչապետի գլուխը


19:52 , 9 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի քաղաքացի 18-ամյա ջիհադիստուհին Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնին սպառնացել է, որ վերջինիս գլուխը «ցցին կհանի» մուսուլմանների դեմ պատերազմ սկսելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Աղջիկը նաև ծիծաղելի է համարել Քեմերոնի այն հայտարարությունը, որի համաձայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից կզրկվեն այն անձինք, որոնք կապ ունեն ահաբեկչական գործունեության հետ:

Բացի դրանից, ահաբեկիչը կոչ է արել Մեծ Բրիտանիայի մյուս մուսուլմաններին մեկնել Սիրիա` նշելով, որ Բրիտանիայում ապրելը հավատքը ոչ այնքան ուժեղ է դարձնում: