20:11 , 9 սեպտեմբեր, 2014
Ladynews.am-ը գրում է.
Աշուն-ձմեռ-2014 նորաձ մատնահարդարումը ենթադրում է եղունգների բնական ձևեր և չափեր` վառ նախշազարդումով:
Բնականի տակ հասկացվում է եղունգների կարճ կամ միջին երկարությունը, որը չի գերազանցում 5մմ` մատի բարձիկի ծայրից հաշված, իսկ ձևը` կիսաշջան կամ նշաձև: Թույլատրվում է նաև քառակուսի ձևը` կարճ եղունգների դեպքում: Միանշանակ հակաթրենդային են համարվում ծայրերը խիստ նեղացրած եղունգները:

Ընթացիկ սեզոնի լաքերի գույնը համահունչ է հագուսի նորաձև միտումներին: Դա կարմիրն է, ոսկեգույնը, կապույտը, մոխրագույնն ու սևը: Սրանց հիման վրա ստեղծվում են նախշեր կամ գունավոր պատկերներ: Հատկապես տարածված է կիսալուսնաձև նախշը:

Եթե ցանկություն ունեք անել դիզայներական մանիկյուր, ապա գերադասելի է նախապատվությունը տալ երկրաչափական պատկերներին, ինչպես նաև` վանդակներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ