Աստիճանաբար հարմարվում ենք նոր մարզչին. Նեյմար


16:54 , 9 սեպտեմբեր, 2014

4547304801in.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վստահություն է հայտնել, որ թիմը պետք է դեռ շատ ջանքեր գործադրի, որպեսզի բարձրակարգ խաղ ցուցադրի:

Հիշեցնենք` աշխարհի 2014 թվականի առաջնությանը բրազիլացիները չկարողացան պատշաճ խաղ ցուցադրել, ինչից հետո Լուիս Ֆելիպե Սկոլարին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զիջեց Դունգային: Նոր մարզչի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը մեկ խաղ է անցկացրել, որում հաղթել է կոլումբիացիներին:

«Դժվար է միանգամից ամեն ինչ փոխել, քանի որ տվյալ պահին մենք ընդամենը մեկ հանդիպում ենք անցկացրել Դունգայի գլխավորությամբ: Աստիճանաբար հարմարվում ենք նոր մարզչին: Փորձում ենք կատարել այն, ինչ նա պահանջում է»,- Goal. com-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը: