Քանի՞ դոլար արժեցավ Սաֆարովի ազտությունը կամ ինչպես Ադրբեջանը «համոզեց» Հունգարիային


18:56 , 31 օգոստոս, 2012

Դուք դեռ կարծու՞մ եք, որ Ադրբեջանը Հունգարիային մեկ օրվա մեջ է համոզել, կամ էլ մեկ-երկու չինովնիկի կաշառելո՞վ։ Չարաչար սխալվում եք, եթե այդպես եք կարծում, որովհետև անհերքելի փաստեր կան, որոնք ապացուցում են, որ Սաֆարրովի էկստրադիցիան ու ազատումը հիանալի պլանավորված և քայլ առ քայլ իրականացված փայլուն դիվանագիտական օպերացիա էր։ Ընդհանրապես, անձամբ ես առաջին հիշատակումը մեր լրատվական ռեսուրսներում՝ Սաֆարովին ազատ արձակելու հավանականության մասին տեսել եմ ընդամենը երկու օր առաջ ու վստահ եմ, որ հաստատ դրանից շատ ավելի շուտ չէր բարձրաձայնվել այս ռիսկը։ Համենայն դեպս մասսայական տարածում չկար ու մարդկանց մտքով չէր էլ անցնի, որ մոտակա մի քանի տարում առնվազն, նման բան է հնարավոր։ Ու ասեմ Ձեզ, որ շատ իզուր։

Արդեն մի քանի ժամ է քրքրում եմ համացանցը, հատկապես ադրբեջանական կայքերը և մի ծով փաստեր եմ գտել, որ սա առնվազն անակնկալ չպետք է լիներ մեր ԱԳՆ-ի, ոչ էլ այն մարմինների համար, ովքեր ՊԱՐՏԱՎՈՐ են իրականացնել ադրբեջանական մեդիա ռեսուրսների մոնիտորինգ։

Եվ այսպես, ամենավաղ ադրբեջանական հիշատակումը՝ Սաֆարովի էկստրադիցիայի վերաբերյալ, որին արդեն կարելի էր լուրջ վերաբերվել, արվել է դեռ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, որտեղ բաց տեքստով նկարագրվում են այն մեխանիզմներն ու քայլերը, որոնք կիրառվելու են՝ Սաֆարովի էկստրադիցիային հասնելու համար։ Ավելին, այնտեղ տառացիորեն նկարագրվում է այն արձագանքը, որը կհետևի Սաֆարովի էկստրադիացիային Հայաստանյան հասարակության կողմից։

Արդեն պարզվել է նաև, թե կոնկրետ ինչքան է նստել Ադրբեջանի վրա, իր մոլագարին ազատ արձակելը, համենայն դեպս, պարզ է, թե ինչ գործարքի դիմաց է խորը տնտեսական ճգնաժամում գտնվող Հունգարիան համաձայնվել գնալ այս քայլին։ Հունգարական «Ֆիգյելո» պարբերականը պարզել է, որ Ադրբեջանը գնելու է 2-3 միլլիարդ դոլլարի հունգարական պարտատոմսեր, իսկ որպես միջնորդ նշվում է Թուրքիայի անունը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցածր տոկոսով Հունգարիային տրամադրելու է մեծ հարկ, որը օրհասական է դեֆոլտի առջև կանգնած երկրի համար։