15:13 , 9 սեպտեմբեր, 2014Մեր օրերում դժվար է պատկերացնել արձակուրդն առանց գեջիթների: Թեպետ տեխնոլոգիական զարգացման շնորհիվ ստեղծվել են մեր կյանքի բարելավմանը միտված անթիվ-անհամար նորագույն սարքավորումներ, մեր նախահայրերն առանց դրանց էլ շատ լավ յոլա էին գնում: Հարկ չկա ճանապարհորդելիս ավելորդ գեջիթներ վերցնել Ձեզ հետ, քանի որ ճանապարհորդություններն առանց այն էլ լի են լարված ու նյարդայնացնող պահերով: Այս զավեշտալի գեջիթները միայն ավելի կերկարացնեն սպասումի պահերը օդանավակայանում և կձգձգեն Ձեր մեկնումը կամ վերադարձը: Շատ մի՛ ծանրաբեռնեք Ձեր ճամպրուկները. չէ՞ որ դյուրակիր բիդեն այնքան էլ անհրաժեշտ չէ ճանապարհորդելիս:












