14:40 , 9 սեպտեմբեր, 2014
Եվ այսպես,սկսվեց հայրենի խորհրդարանի նոր եթերաշրջանը,օֆիցիալ՝ նստաշրջանը,բայց նայելով այստեղ հավաքված շոումենների քանակին՝հասկանում ենք,որ նրանց՝մեր հաշվին ստացած աշխավարձի միակ արդարացումը լավ կրկես ցույց տալն է:Առանձին պիտի նշենք գլխավոր դերակատարներին,որոնցից մեկը ստացավ օֆիցիալ շոու վարողի պաշտոն՝ իր թևավոր դարձած տափակ արտահայտությունների շնորհիվ երևի,մյուսը՝ ԱՄՆ-ից նոր վերադարձած,Հոլիվուդում վերապատրաստում անցած Զարուհին է,ում կոճակի հարցերը իզուր էր փորձում լուծել տալ Շարմազանովը,միթե չգիտի,որ Զարուհու կոճակը Ամերիկայում է, չէ որ ռեժիսյորն ու սցենարիստը այնտեղ արդեն մշակած սցենարով ուղարկել են ազգընտիրուհուն,որպեզի տեղական մակարդակի մենեջերիկները իրենց ճիշտ պահեն,հանկարծ ինքնագործունեությամբ չզբաղվեն,դավաճանության չդիմեն:Բոլորիս ուրախ դիտում եմ մաղթում,չնայած այս կոմեդիան ժողովրդի համար վաղուց վերածվել է տրագեդիայի:Երբ նայում ու գիտակցում ես,թե ինչ անորակ ու էժանագին նյութ են իրենցից ներկայացնում ողջ կառավարական համակարգը և օրենսդիր մարմինները,որոնց գաղափարական աղբից մի ողջ ժողովուրդ ինքնատոքսիկավորման է հասցրել և թույլ չի տալիս առողջ և լիարժեք ապրել,հասկանում ես,որ միակ լուծումը՝ կլիզման է: