13:30 , 9 սեպտեմբեր, 2014Esem.am-ը գրում է.
Ժամանակին հայկական արտադրության ֆիլմերն աննախադեպ հաջողություններ էին ունենում: Հայ դերասաններն ու ռեժիսորները հանրահայտ էին ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ տարածքում: Ժամանակակից կինոարվեստը պետք է որ առաջընթաց գրանցեր, արի ու տես, ճիշտ հակառակն է: Կինոաարտադրությունը նախ «մեռավ», քանի որ մութ ու ցուրտ տարիներին դերասաններն ու ռեժիսորները ներկայանում էին թատերական ներակայացումներով, սակայն կինոն երազանք էր, ապա երկրորդ շնչառություն ստացավ: Մի քանի տարի առաջ սկսեցին նկարահանվել ֆիլմեր, որոնք, թվում էր, հետզհետե ավելի պրոֆեսիոնալ կդառնան և գեղարվեստական արժեք կունենան: Հակառակ հասարակության սպասելիքների, աճեց միայն հայկական ֆիլմերի քանակը, որակի մասին խոսելը մի քիչ բարդ է և ոչ միանշանակ:

Վերջին տարիներին Հայաստանում բավականին շատ ֆիլմեր են նկարահանվում: Հասարակությունն էլ մեծ ուշադրության է արժանացնում դրանք և ոգևորությամբ գնում դիտելու: Վերջին տարիներին կինոթատրոններում լեփ-լեցուն են լինում դահլիճները, երբ ցուցադրվում են հայկական ֆիլմեր: Որոշ ֆիլմերի դեպքում հարկ է լինում մի քանի օր առաջ տոմսեր ձեռք բերել, քանի որ ցուցադրության օրը դրանք սպառված են լինում, մինչդեռ տարիներ առաջ կինոթատրոնների շահույթը մեծապես գոյանում էր արտասահմանյան ֆիլմերի շնորհիվ:
Հայ մի շարք ռեժիսորներ սկսել են համագործակցել ռուսական ընկերությունների հետ և արտադրել հայ-ռուսական ֆիլմեր: Սակայն կադրային խնդիրը շարունակում է ակտուալ մնալ: Ֆիլմ նկարահանող ռեժիսորներն ու ընկերությունները շարունակ աշխատում են նույն դերասանների հետ: Այսպիսով՝ որոշ դերասաններ հայտնվում են շահեկան դիրքերում, ոմանք էլ կինոյին պետք է հեռվից նայեն, թեև պակաս շնորհքով չեն: Խնդիրն այն չէ, որ ֆիլմերում նկարահանվող գլխավոր հերոսներն արհեստավարժ չեն: Նրանց մեջ կան շատ լավ դերասաններ, պարզապես ռեժիսորները գտնում են մի քանի դերասանի, բոլոր դերերը միայն նրանց վստահում և սպառում դերասանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ