11:42 , 9 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով:
Հիշեցնում ենք, որ բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս դեպքի քննությունը կատարվում է միակողմանի և ուղղորդված կերպով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ