«Նաիրիտի» խորհրդի նիստում որոշում է ընդունվել ազատել աշխատանքից ձեռնարկության գլխավոր տնօրենին


10:06 , 9 սեպտեմբեր, 2014

Երեկ «Նաիրիտի» խորհրդի նիստում որոշում է ընդունվել ազատել աշխատանքից ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին

Այս պաշտոնին կնշանակվի նրա տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը: Խորհրդի նիստին ներկա է եղել էներգետիկայի նախարարի տեղակալներից մեկը, «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ինչպես նաև ռուսական կողմի մի ներկայացուցիչ:

Հախինյանը «Նաիրիտ» ՓԲԸ-ի ամենահին աշխատողներից էր, որը մոտ 50 տարի աշխատում էր այստեղ: 2011-ից նա ղեկավարում էր գործարանը՝ այս պաշտոնում փոխարինելով Վահան Մելքոնյանին, գրում է 'Հրապարակը':