17:38 , 31 օգոստոս, 2012Սկսվեց....Հիմա էլ մի՛ քաղաքականացրեք Ռ. Սաֆարովի հարցը: Այ ձեր ցավին մեռնեմ, սիրելի իմ հայրենակիցներ, ամեն ինչին չեն ասում մի քաղաքականացրեք: Բա կարո՞ղ ա սա գյուղատնտեսական հարց ա, բա որ սա քաղաքական չի՞, բա ո՞րն ա քաղաքականը: Տուֆտա ներքին ինտրիգները կամ էս ինչ իմաստունը մամլո ասուլիսում էս ինչի մասին տուֆտե՞ցը: Մենք արդեն 20 տարի ինքնիշխան ժողովուրդ եւ անկախ պետություն ենք համարվում: Մենք այլեւս խեղճ ու կրակ հայ միլեթ չենք, որ ընկնենք ուրիշներից արդարություն պահանջենք՝ հա՛մ աղերսենք, հա՛մ անիծենք....: Մեր պահանջը մեր պետությունից նախ եւ առաջ պետք է լինի, որովհետեւ նա է այլեւս պատասխանատու մարմինը հայ իրականության: Իհարկե, դա չի բացառում, որ հունգարացիների մերն էլ իրա հերթին: