Yandex.ru-ի ավելի քան 1 մլն օգտատերերի գաղտնաբառերը հասանելի են դարձել համացանցից յուրաքաչյուր օգտվողի


19:06 , 8 սեպտեմբեր, 2014

Yandex.ru-ի ավելի քան 1 մլն օգտատերերի գաղտնաբառերը հասանելի են դարձել համացանցից յուրաքաչյուր օգտվողի: Թե ինչպես է նման մեծածավալ ինֆորմացիան հայտնվել համացանցում, դեռևս ընկերությունը դժվարանում է պատասխանել, սակայն հիմնական վարկածը հաքերների կողմից առանձին օգտատերերին վարակված նամակի միջոցով անձնական հաշիվների տեղեկության կորզումն է համարվում: Ընկերությունը բացառում է սեփական բազաներից տեղեկատվության արտահոսքը և խորհուրդ տալիս օգտատերերին անհապաղ փոխել գաղտնաբառը: