Լևոն Զուրաբյանը չի մեկնաբանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը դատի տալու մասին լուրը


17:02 , 31 օգոստոս, 2012

«Անհեթեթությունները մեկնաբանելու ժամանակ չունենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը:
Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան`2008թ մարտին իրեն «տնային կալանքի» ենթարկելու պատճառով»: 
Այս տեղեկությունները մեծ հրճվանքով տարածել ու տիրաժավորել էին որոշ իշխանամետ կայքեր...