15:24 , 8 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Պուտինը պատրաստվում է հետ գրավի ուկրաինական բանակի ազատագրած՝ Դոնբասի տարածաշրջանի քաղաքները, «Պոդրոբնոստի Նեդելիի»-ի եթերում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Նա ուզում է վերահսկողության տակ վերցնել Դոնբասը: Դա նշանակում է, որ պետք է զորքերը հանել և՛ Սլավյանսկից, և՛ Սևերոդոնեցկից»,- ասել է Սաակաշվիլին:
Նա վստահ է, որ Պուտինը նաև իր բանակին հստակ առաջադրանք կտա գրավել թերակղզու ճանապարհին բոլոր քաղաքները, քանի որ նրան դեպի Ղրիմ միջանցք է պետք:
«Պետք է Մարիուպոլը և դեպի Ղրիմի ճանապարհին բոլոր կետերը: Դա Պուտինի հստակ առաջադրանքն է»,- ասել է Սաակաշվիլին: