14:54 , 8 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած հանդիպմանը լեհերը գերազանց խաղ ցուցադրեցին:
«Մենք հասկանում ենք, որ իդեալական հանդիպում չենք անցկացրել: Բայց կարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Երջանիկ եմ, որ կարողացա չորս գոլ խփել:
Վատն այն է, որ արագ գոլ խփելուց հետո մենք անմիջապես սկսում ենք դանդաղ խաղալ: Պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- Polsat Sport-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը: