Նոր մանրամասներ հարսանիքից. Սերժ Սարգսյանը պարել է, Շարմազանովը՝ երգել


14:02 , 8 սեպտեմբեր, 2014

Hayeli.am-ը գրում է.

Hayeli.am-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ նախօրեին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի քրոջ՝ Հայկանուշ Մարգարյանի հարսանիքից: «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում կազմակերպված հարսանիքն նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փոքրդստեր հարսանեկան արարողությանը ներկա է եղել ՀՀԿ ողջ վերնախավը՝ սկսած նախագահ Սերժ Սարգսյանից: Հարսանիքի հյուրերի թվում են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Վովա Գասպարյանը, համարյա բոլոր նախարարները՝ բացի կապի և տրանսպորտի նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից և արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից: Խնջույքին ներկա են եղել նաև հայտնի օլիգարխները՝ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ