13:03 , 8 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատարության մամլո ծառայությունում հայտնել են, որ սեպտեմբերի 8-10-ը Սև ծովի հյուսիսարևմտյան մասում կանցկացվեն ամերիկա-ուկրաինական «Սի-Բրիզ-2014» զորավարժությունները: Զորավարժություններին կմասնակցի 12 նավ, որոնց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմածավային ուժերի 5 և Ուկրաինայի պետական սահմանային ծառայության 2 նավ, հայտնում է ՈՒՆՆ-ը:
Զորավարժությունները կանցկացվեն պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան: Նշվում է, որ բացի ԱՄՆ-ից և Ուկրաինայից՝ դրանց կմասնակցեն Իսպանիան, Կանադան, Ռումինիան և Թուրքիան: