ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի նիստ և արտակարգ խորհրդակցություն


16:19 , 31 օգոստոս, 2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: 
Հանրապետության Նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին: