12:04 , 8 սեպտեմբեր, 2014
Մեգան Ֆոքսը թեյի գդալով խնձորի քացախ է խմում իր նյութափոխանակություն բարելավելու համար:

Այս սուպերմոդելը որոշ ժամանակ սնվել է բացառապես ծովամթերքով, գազարով ու լոլիկով:
Երբ Բեյոնսեն ցանկանում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, նա խմում է թխկու օշարակի, կիտրոնի հյութի, չիլի պղպեղի և ջրի խառնուրդ: Այս դիետայի տևողությունը 10 օր է:
Համերգների նախապատրաստական շրջանում Մրայա Քերին ուտում է հոտազրկված ձուկ առանց աղի կամ որևէ համեմունքի:
Ավելորդ քաշից ազատվելու համար Էլիզաբեթ Հարլին օրը 6 բաժակ ջրկոտեմի ապուր է խմում:
Սելիտան փորձել է հետևել մի դիետայի, որը կազմված էր վայրի կաղամբի և նուշի կաթի խառնուրդից բաղկացած խմիչքից: 3 օր շարունակ Սելիտան ըմպում էր այդ խառնուրդը՝ փորձելով այս կերպ մաքրել օրգանիզմը և ազատվել ավելորդ քաշից, սակայն նա չկարողացավ 3 օրից ավելի երկար հետևել այս դիետային, հետևաբար դիետան էլ չհանգեցրեց ցանկալի արդյունքին:
Ամերիկացի դերասանուհի Լորա Պրեպոնը փորձել է այսպես կոչված HGG դիետան: Այս դիետայի դեպքում մարդուն ներարկում են հղիության հորմոններ և սննդակարգը սահմանափակում օրը 500 կալորիայի: