Շարմազանովը մեկնաբանում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը


16:09 , 31 օգոստոս, 2012
«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին»:
Այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Սդրբեջաին արտահանձնելու որոծումը։

«Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից”,-ասել է Շարմազանովը։