Հռոմի պապը նոյեմբերին կայցելի Թուրքիա, հնարավոր է՝ նաև Հայաստան. ԶԼՄ-ներ


11:02 , 8 սեպտեմբեր, 2014

pope-francis-1in.am-ը գրում է.

Նոյեմբերի վերջին սպասվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Թուրքիա: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին: Հաղորդվում է, որ հովվապետը Թուրքիա կայցելի նոյեմբերի 30-ին՝ մասնակցելու Հիսուսի 12 առաքյալներից Անդրեուսի՝ Ստամբուլի Ֆեներ թաղամասում գտնվող հունական պատրիարքարանի հիմնադրողի հիշատակին նվիրված տոնակատարություններին:

Նշվում է, որ այցը նպատակ ունի լույս սփռելու իսլամական աշխարհի հետ երկխոսության ջանքերի և մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող դրամատիկ իրավիճակի վրա:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պապի այցը նպատակ ունի նաև պաշտպանելու քրիստոնյաների իրավունքները, ովքեր ծայրահեղական խմբավորումների կողմից հալածվում են Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում:

Նշվում է Թուրքիայում այցի ավարտից հետո Պապի՝ Հայաստան հնարավոր այցի մասին: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ երկու երկրների պաշտոնյաներն այցի առնչությամբ նախնական աշխատանքներ են տանում: