Razminfo.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող,շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչությունը, զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: