Զարմանում եմ, որ հայ շախմատը փայլում է. հենց ինչ-որ անհարմար դիրքում ենք հայտնվում, սկսում ենք Չապաև խաղալ


15:18 , 31 օգոստոս, 2012

Հունգարիան ժամանակին նշել էր, որ էքստրադիցիայի հետ խնդիրներ կան, քանի որ վստահ չեն, որ Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել Ադրբեջանում: Ճիշտ մտահոգություն էր, քանի որ Սաֆարովին միանգամից ներում շնորհվեց: 
Ուրեմն ինչու՞ Հունգարիայի իշխանությունները գնացին այս քայլին: Նշվում է փողի գործոնը: Պետք է փաստեր հավաքել, իսկ Հունգարիան էլ պետք է պատասխանի, թե ինչու գնացին մի քայլի, որի հետևանքով հանցագործը ազատության մեջ հայտնվեց: 
Եվ պետք չի մեր արշինով դատել հունգարացիներին ու եվրոպային: Այս հարցը կմտահոգի նաև միլիոնավոր հունգարացիների: Պետք է այս ուղղությամբ աշխատել: Կարճ, լիքը գործ կա անելու, ու լիքը փաստեր է պետք հավաքել: 

Հ.Գ.ՖԲ-ում չեմ գտնում շուխուռն անջատելու «կնոպկեն»