Ջորջ Քլունին հերքել է իր հարսնացուի հղիության մասին լուրերը


23:04 , 6 սեպտեմբեր, 2014

2014-09-03_ent_3196696_I11in.am-ը գրում է.

Հայտնի է դարձել, որ Ջորջ Քլունիի ապագա կինը հղի չէ, ինչի մասին մի քանի շաբաթ շարունակ գրում էին արտասահմանյան տաբլոիդները, գրում է kinoafisha.ua–ն:

Սակայն դերասանի և փաստաբանի ներկայացուցիչները չէին շտապել մեկնաբանել այդ նորությունը: Երևում է, նրանց համբերությունը հատել է, և նրանք որոշել են արտահայտվել: Այսօր Քլունիի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Ամալն ու Ջորջը մոտ ժամանակում իրենց առաջնեկին չեն սպասում:

Հիշեցնենք, որ մամուլը սկսել է Ամալի հղիության մասին խոսել այն ժամանակ, երբ հրապարակվել են Կոմո կղզում արձակուրդների լուսանկարները: Ամալի հագին երկար, ազատ զգեստ է եղել, որն էլ առիթ է տվել կարծելու, թե նա հղի է:

Նշենք, որ Ջորջի և Ամալի հարսանիքը կկայանա սեպտեմբեր ամսին: