22:23 , 6 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Տանզանիայի հյուսիս-արևմուտքում երկու մարդատար ավտոբուսների բախման հետևանքով 36 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Իրավապահ մարմինները նշել են, որ դեռևս հստակ չէ, թե ինչն է դարձել վթարի պատճառ:
Նշենք, որ վթարները բավականին տարածված են Արևելյան Աֆրիկայում, որտեղ ավտոբուսները տեղափոխման հիմնական միջոցներն են: