«Մխիթարյանից պետք է զգուշանալ». Դանիայի ընտրանու մարզիչը հորդորում է


21:56 , 6 սեպտեմբեր, 2014

Untitled-31in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը վաղը Կոպենհանգենի «Պարկեն» մարզադաշտում ուժերն է չափելու Դանիայի ազգային ընտրանու հետ:

Դանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը նախախաղային մամլո աուլիսում խոսել է մեր ընտրանու մասին, առանձնացրել Հենրիխ Մխիթարյանին:

«Կարծում եմ` այս խմբի ֆավորիտները Պորտուգալիայի, Դանիայի ու Չեխիայի հավաքականներն են: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանն ու Ալբանիան հեշը մրցակիցներ չեն:

Մխիթարյանից պետք է զգուշանալ: Նա ունիվերսալ է, ով խաղում է թե’ կիսապաշտպանությունում, թե’ հարձակման գծում: Մխիթարյանը ստեղծագործում է խաղադաշտում, ստեղծում ու եզրափակում գոլային գրոհներ»,- Օլսենի խոսքերը մեջբերում է դանիական մամուլը: