20:37 , 6 սեպտեմբեր, 2014
Ո՜վ Տեր, դա իսկապես օրհնյալ պահ է, երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, իրականում Քեզ հետ եմ մենակ մնում, որովհետև Դու իմ մեջ ես, թեկուզ ես Քեզ չեմ տեսնում:
Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, ո՜վ Տեր, հայտնաբերում եմ իմ իսկությունը և հասկանում, որ Քո ներկայության ներքո ես միայն փոշի ու մոխիր եմ: Այսպիսով, ես խոնարհվում եմ և զգում, որ աշխարհի փառքը միայն արտաքին կեղծ գույնն է, որը ոչ մի կերպ չի կարող փոխել էությունը:
Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում և զգում եմ, թե որքան թույլ եմ ես, ավելի ամուր եմ կառչում Քեզանից՝ գիտակցելով, որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել: Եվ որքան ավելի ամուր եմ կառչում Քեզանից, այնքան ավելի ես Քեզ հայտնում ինձ, այնպես որ, կարողանում եմ տեսնել, թե որքան ավելի անբիծ ես Դու՝ մարդկանց որդիների համեմատ: Դու ինձ օգնում ես Քեզ հետ մենակ մնալն ավելի սիրել, քան մարդկանց հետ լինելը: Ամեն անգամ, երբ մի նոր բան եմ հայտնաբերում Քո մեջ, հոգիս ավելի է փարվում Քեզ:
Խնդրում եմ, Տե՜ր, օգնի՛ր, որ թողնեմ մարդկանց և ավելի շատ մտածեմ ինքս ինձ Քեզ կապելու մասին: Հետո օգնիր, որ մոռանամ ինձ և միայն Քեզ դարձնեմ իմ ուշադրությունը:
«Հոգու ազատագրումը» գրքից, Շենուդա Գ հայրապետ