Ղալինջաքար ամրոցը


19:06 , 6 սեպտեմբեր, 2014

Կողբոփոր, Գուգարք, Մեծ Հայք:

Բերդավան, Տավուշ:

Ամրոցի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է 1123 թվականին: Շինարարական առանձնահատկությունից ելնելով այն վերագրվել է Դավիթ Անհողին թագավորի կառավարման շրջանին (989-1048թթ.): Հետագայում այն ենթարկվել է շարունակական վերանորոգումների: Ավելի ուշ Ամրոցի մոտ հիմնված գյուղը կոչվել է Ղալաչա, ինչը թաթարերենից թարգմանված նշանակում է Բերդագետ: Ղալաչա գյուղատեղին հարուստ պատմամշակութային Ժառանգություն ունի: Այստեղ պահպանվել են տնատեղերի մնացորդները, եկեղեցին, մատուռը և խաչքարերով գերեզմանոցը: