Հայ սպային դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է, իսկ տականք Ալիևը նրան ներում է շնորհել


14:53 , 31 օգոստոս, 2012

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, համաձայն իր որոշման, ներման է արժանացրել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, հայտնում է 1news.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 22-րդ մասի 109-րդ հոդվածով` երկրի նախագահն այսօր ստորագրել է 2006թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտում ցմահ ազատազրկված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին (1977թ. ծնված) ներման արժանացնելու մասին որոշումը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձր է գնահատել հունգարական կողմի հետ համագործակցությունն ադրբեջանցի սպային հայրենիք վերադարձնելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:

Ըստ musavat.com-ի` Սաֆարովի արտահանձնման հարցերով զբաղվել է ադրբեջանցի հայտնի գործարար և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը:

Նյութը՝ Tert.am-ից