10 լեգենդներ, ովքեր դեռ ֆուտբոլ են խաղում (ֆոտոշարք)


18:32 , 6 սեպտեմբեր, 2014

SportStar.am-ը գրում է.

0001900f_medium

«Советский Спорт»-ը ներկայացնում է 10 աշխարհահռչակ ֆուտբոլիստների, ովքեր արդեն վաղուց երիտասարդ չեն, սակայն շարունակում են իրենց ելույթներով ուրախացնել երկրպագուներին:

Խուան Սեբաստիան Վերոն («Էստուդիանտես»)

331952

39-ամյա արգենտինացին 21-րդ դարի սկզբին համարվում էր ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը: Նա խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Մնաչեսթեր Յունայթեդը» և Միլանի «Ինտերը»: Հիմա նա խաղում է «Էստուդիանտեսում», ինչպես նաև թիմի ակադեմիայի տնօրենն է: Ասում են, որ նա հրաժարվել է գումար վաստակել թիմում:

Խավիեր Սավիոլա («Վերոնա»)

331953

Ժամանակին Սավիոլային համարում էին Ռոնալդոյի հետնորդը: Կարիերան սկսեց շատ վառ՝ դառնալով «Բարսելոնայի» առաջատարներից մեկը: Այնուհետև սկսեցին անհաջողություններն ու արգենտինացին սկսեց մեկը մյուսի հետևից փոխել ակումբները: 32-ամյա ֆուտբոլիստն այժմ «Վերոնայում» է խաղում:

Կուատեմոկ Բլանկո («Պուեբլա»)

331954

Ժամանակին մեքսիկացին ցանկալի տրանսֆեր էր գրեթե բոլոր գրանդ ակումբների համար: Նա 41 տարեկան է և խաղում է մեքսիկական «Պուեբլայում»:

Ռիվալդո («Մոժի- Միրին»)

rivaldo-copa

Աշխարհը Ռիվալդոյի կարերայի ավարտը համարում է 2004 թվականը, երբ նա լքեց «Միլանը»՝ տեղափոխվելով Ուզբեկստան: Լեգենդար բրազիլացին հիմա բրազիլական D սերիայի «Մոժի- Միրին» թիմի նախագահն է, ինչպես նաև ֆուտբոլիստը:

Դել Պիերո («Դելի Դինամոս»)

331955

39-ամյա իտալացին ամռանը որոշեց տեղախոխվել Հնդկաստան: Ժամանակին «Յուվենտուսի» խորհրդանիշը հանդիսացող այս լեգենդար հարձակվողը դեռ ծառավ է ֆուտբոլով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ