15:00 , 6 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Թուրքիայի խորհրդարանը այսօր վստահության քվե է տվել Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ նոր կառավարությանը՝ նրա ծրագրի վերաբերյալ լսումներից հետո: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն: Քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, կողմ է քվեարկել 306-ը, դեմ՝ 133-ը:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ նախարարների կաբինետի նոր ծրագրով և խորհրդարանին խնդրեց քվեարկություն անցկացնել կառավարությանը վստահություն հայտնելու վերաբերյալ: