Հիպերռեալիստական գեղանկարներ, որոնք տեսողական խաբկանք են ստեղծում դիտողների մոտ (PHOTO, VIDEO)


12:45 , 6 սեպտեմբեր, 2014

Մարսելո Բարենղին իտալացի պատկերազարդող է, ով մեծ հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, ինչ իր ստեղծագործական գործընթացի տեսանյութերը տեղադրել է «Youtube»-ում:  Յուրաքանչյուր տեսանյութում Բարենղին ցույց է տալիս, թե ինչպես է սկսում նկարել դատարկ թղթի վրա, որը շատ կարճ ժամանակահատվածում ծածկվում է հիպերռեալիստական գեղանկարով: Այս նկարները կոչվում են «speed drawings», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «մեծ արագությամբ նկարված գեղանկարներ»:  Բարենղիի ամենահայտնի տեսանյութերում ցուցադրվում է, թե ինչպես է նա նկարում հիպերռեալիստական շիշ, ակնիկ և թղթադրամ: Այս տաղանդավոր նկարչի ստեղծագործությունները տեսողական խաբկանք են ստեղծում դիտողների մոտ: Դրանք այնքան նման են իրական առարկաների, որ ակամայից ցանկանում ես ձեռքդ երկարեցնել ու վերցնել դրանք: