11:48 , 6 սեպտեմբեր, 2014
Ջեք Արմսթրոնգի կողմից նախագծված այս մոտոցիկլետը աշխարհի ամենաթանկարժեք մոտոցիկլետն է, իսկ արժեքը կազմում է 1 միլիոն դոլար: Այն հագեցած է 6 գլանակով հզոր լոկոմոտիվով, և դրա գերժամանակակից ու յուրօրինակ տեսքն ավելի են գեղեցկացնում այս մոտոցիկլետը:
Աշխարհի երկրորդ ամենաթանկարժեք մոտոցիկլետը 750,000 դոլար արժե և ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Asia British արդյունաբերական ընկերության կողմից: Այն իր տեսակի մեջ բացառիկ է շուկայում, այդ իսկ պատճառով՝ բավականին թանկարժեք:

500,000 դոլար արժողությամբ այս մոդելը երրորդն է աշխարհի ամենաթանկարժեք մոտոցիկլետների ցանկում: Իր յուրօրինակ տեսքի պատճառով թվում է, թե այս մոտոցիկլետն ավելի շատ ցուցադրության, քան ճանապարհին վարելու համար է: Մոտոցիկլետի կմախքը պատված է ոսկեջրած մետաղական պատյանով:

Այս բացառիկ դիզայնով մոտոցիկլետը 400,000 դոլար արժե: Vintage Black-ը երկու գլանային շարժիչով է հագեցած առավելագույն 12 ձիաուժ հզորությամբ:

Ecosse Motor նշումով այս մոտոցիկլետի ըմդհանուր գինը 300,000 դոլար արժե: Մոտոցիկլետի ալյումինե շարժիչը 225 ձիաուժ հզորության հնարավորություն ունի: Ժամում 40 կմ արագությամբ ընթացող այս մոդելն աշխարհի ամենաարագընթաց մոտոցիկլետներից մեկն է:

Howards Killer Customs ընկերության արտադրության այս մոտոցիկլետը 155,000 դոլար արժե իր յուրօրինակ դիզայնի ու գույնի շնորհիվ:

150,000 դոլար արժողությամբ այս մոդելը 7-րդն է աշխարհի ամենաթանկրժեք մոտոցիկլետների ցանկում: Բացառիկ ու պատմական նշանակություն ունեցող այս մոտոցիկլետը արտադրվել է 116 տարի առաջ Hildebrand & Muller- կողմից Ամերիկայում:

Աշխարհի ամենաթանկարժեք մոտոցիկլետների 8-րդ հորիզոնականում է Horse of Thunder ընկերության արտադրության այս մոտոցիկլետը, որը հագեցած է 4 լիտրանոց շարժիչով: Արժեքը՝ 130,000 դոլար:

Մոտոցիկլետն արտադրվել է 20-րդ դարի սկզբներին՝ մասնավորապես 1928թ.-ին: Այս 86-ամյա մոտոցիկլետն արժե 120,000 դոլար:

Աշխարհի ամենաթանկարժեք մոտոցիկլետների ցանկը փակում է 110,000 դոլար արժողությամբ այս մոդելը: Մոտոցիկլետի ճոխ տեսքը ստանալու համար արտադրող ընկերությունը պողպատ է օգտագործել: