20 իմաստուն միտք «Փոքրիկ Իշխանից»


11:22 , 6 սեպտեմբեր, 2014

Հազիվ թե հանդիպի մի այնպիսի մարդ, ով չի լսել Փոքրիկ Իշխանի մասին: «Փոքրիկ Իշխանը» Անտուան դը Սենտ Էքզյուպերիի գլուխգործոցն է: Թվում է, թե հեղինակն ինքն էլ ոչ թե պարզապես անհետացել է իր ինքնաթիռով, այլ մինչ այժմ էլ շրջում իր իսկ նկարագրած հեքիաթային մոլորակներով: Մենք այս հոդվածում առանձնացրել ենք 20 իմաստուն միտք «Փոքրիկ Իշխանից»:


1. Ես վախենում դառնալ այնպիսին, ինչպիսին մեծահասակներն են. նրանց թվերից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:

2. Կա այսպիսի խիստ կանոն. պետք է առավոտյան վեր կենալ, լվացվել, կարգի բերել ինքդ քեզ և անմիջապես կարգի բերել մոլորակդ:  

3. Ահա իմ գաղտնիքը: Այն  շատ պարզ է. միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:

4. Եթե շարունակ ուղիղ գնաս, հեռու չես գնա:

5. Յուրաքանչյուր մարդ իր աստղն ունի:

http://secondpassage.com/wp-content/uploads/2010/01/al_st_exupery07_le_petit_prince_1_-e1263412369749.jpg

6. Երբեք պետք չէ լսել, թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է պարզապես նայել դրանց վրա ու վայելել դրանց բույրը:

7. Երեխաները պետք է շատ ներողամիտ լինեն մեծահասակների նկատմամբ:

8. Եթե ցանկանում ես ծանոթանալ թիթեռների հետ, պետք է հանդուրժես երկու-երեք թրթուրի:

9. Գիտե՞ս, թե ինչու է անապատը լավը: Դրա ինչ-որ անկյունում աղբյուրներ են թաքնված:

10. Դու հավիտյան պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:

http://www.picturesofbabies.net/wp-content/uploads/2014/01/df238b0b2e23.jpg

11. Աստղերը երևի նրա համար են շողշողում, որպեսզի վաղ թե ուշ յուրաքանչյուրը կարողանակ վերագտնել իր աստղին:

12. Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվարն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան ուրիշներին դատեը: Եթե կարողանաս ճիշտ դատել ինքդ քեզ, ապա դու իսկապես իմաստուն ես:

13. Երբ հարցնում ես ինչ-որ բանի մասին, մի՛ հանձնվիր, քանի դեռ պատասխանը չես ստացել: 

14. Շատ տխուր է, երբ ընկերներին մոռանում են: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մի ժամանակ ունեցել է ընկեր:

15. Եթե սիում ես ծաղկին, միակ ծաղկին, որից չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա, դա արդեն իսկ բավական է երջանիկ լինելու համար: Նայում ես երկնքին, ու երջանիկ ես զգում քեզ:

16. Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:

17. Բառերն այնքան են խանգարում հասկանալ իրար:

18. Եթե թույլ ես տալիս, որ քեզ ընտելացնեն, պատահում է և այնպես, որ չես կարողանում զսպել արտասուքդ:

19. Ամեն մեկից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը պետք է նախ և առաջ խելամիտ լինի:

20. Մարդիկ նստում են ճեպընթաց գնացքներ, սակայն նրանք ինքներն էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում: Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն, մե՛րթ մի կողմ են գցում իրենց, մե՛րթ մյուսև ապադյուն: Աչքերը կույր են: Սրտով է պետք փնտրել: