Այսօր բլոգերների օրն է


13:32 , 31 օգոստոս, 2012

Ամեն տարի օգոստոսի 31-ին նշվում է բլոգերների օրը: Շնորհավորում եմ ինձ ու իմ բլոգեր ընկերներին: Փոքր չէ բլոգերների դերը հայաստանյան սոցիալական մեդիայի և ընդհանրապես մեդիայի զարգացման մեջ: Եթե նախկինում տեղեկատվության հիմնական աղբյուրը մամուլն էր, ապա այսօր պատկերն այլ է: Սոցիալական մեդիաների, մասնավորապես բլոգոսֆերայի զարգացումը յուրաքանչյուր օգտատերի հնարավորություն տվեց ստեղծել սեփական «մամուլը», ունենալ ընթերցողների իր բանակը: Արդեն իսկ որոշ բլոգերներ հասարակական կարծիքի ձևավորման հարցում չեն զիջում առաջատար մամուլին: Բլոգերները ստեղծեցին ազատ խոսքի իրենց հարթակը, և ցույց տվեցին, որ իրենց խոսքին ոչ ոք չի կարող բռնանալ, վերահսկել... 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ ընկերների և կոչ եմ անում բոլոր բլոգերներին բարձր պահել կարծիքի առաջատարի տիտղոսը :) Բլոգ վարեք միայն այն դեպքում, երբ ասելիք ունեք, երբ մտքերը ՁԵՐՆ են այլ ոչ թե ուրիշներից ետ չմնալաու համար: Հիշեք գողանալով ուրիշի մտքերը, միևնույն է դրանք ձերը չեք դարձնի...;)