10:24 , 6 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
«Արագ եռաժանի» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Յավորով քաղաքում (Լվովից մոտ 50 կմ արևմուտք), կապված չեն ուկրաինական ճգնաժամի հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին:
«Զորավարժությունները պատասխան միջոցառում չեն Ուկրաինայում ընթացիկ իրադարձություններին: Դա այն է, ինչ մենք անում ենք ամեն տարի»,- ասել է Հարֆը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր պետությունների շուրջ 1000 զինծառայողներ: Մանևրումները ծրագրված են սեպտեմբերի 16-26-ը: